Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինի հետ անցկացրած ընթրիքի պատճառով Օրնելլա Մուտին 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել

15:41, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Պուտինի հետ անցկացրած ընթրիքի պատճառով Օրնելլա Մուտին 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել

Իտալական թատրոնի և կինոյի 59-ամյա լեգենդ, դերասանուհի Օրնելլա Մուտին Պորդենոնե քաղաքի դատարանի կողմից դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Դոլչե Վելեն», դերասանուհին մեղավոր է ճանաչվել 2010թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընթրիքին մասնակցելու նպատակով սիմուլիացիա կատարելու և Վերդիի թատրոնի ներկայացումները բաց թողնելու համար:

Ինչպես պարզվել է, Օրնելլա Մուտին մի բժշկի համոզել է բժշկական կեղծ վկայական տալ, որով հաստատվել է, թե դերասանուհին կոկորդի բորբոքում ունի: Այդ վկայականով նա ազատվել է նոր ներկայացման շրջանակներում բեմ դուրս գալու պարտավորվածությունից, այնինչ ներկայացման համար նախապես 25 հազար եվրո հոնորար է ստացել: Դրանից հետո դերասանուհին մեկնել է Սանկտ-Պետերբուրգ և հոլիվուդյան դերասան Քեյվին Քոսթների հետ մասնակցել է Պուտինի ներկայությամբ բարեգործական ընթրիքին:

Դատավոր Պատրիցիա Բոտտերին դերասանուհուն առաջարկել է 8 ամսվա ազատազրկման փոխարեն 30 հազար եվրո վճարել, որով կփոխհատուցվեն ինչպես թատրոնի կրած վնասներն, այնպես էլ` դատավարության ընթացքում ծախսված գումարները:

14497 | 0
Facebook