Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ֆիզիկոսները հաշվել են՝ քանի անգամ պետք է լիզել, որ «Չուպա Չուպս»-ը վերջանա

21:08, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
Ֆիզիկոսները հաշվել են՝ քանի անգամ պետք է լիզել, որ «Չուպա Չուպս»-ը վերջանա

Journal of Fluid Mechanics ամսագրում տեղ է գտել ֆիզիկոսների վերջին հետազոտություններից մեկը՝ ինչքան «չարչարանք» է պետք մարդուն՝ փայտիկի վրա ամրացված սառնաշաքարն ուտելու համար: Տարատեսակ կոնֆետները տարբեր աստիճանի արագությամբ հոսող ջրի տակ պահելով՝ գիտնականները հաշվարկել են սառնաշաքարի հալման դինամիկան: Նրանք պարզել են, որ 1 սմ հաստությամբ սառնաշաքար ուտելու համար անհրաժեշտ է 1000 անգամ լիզել այն: Հաշվի առնելով, որ «Չուպա Չուպս»-ի միջին տրամագիծը 2,5 սմ է, ապա այն ուտելու համար մարդը լիզում է մոտավորապես 2500 անգամ:

Այս զվարճալի հետազոտությունը մի հատվածն է այն լուրջ հետազոտության, որն իրականացրել են ֆիզիկոսները՝ պարզելու համար, թե ինչ արագությամբ են սառնաշաքարները հալվում ջրի ազդեցության տակ: Դա կարևոր է հատկապես դեղագործության և քիմիայի ոլորտներում:

10925 | 4
Facebook