Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պիկեն հարկային ծառայությունում պարտքեր է կուտակել

18:40, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Պիկեն հարկային ծառայությունում պարտքեր է կուտակել
     «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պարտքեր է կուտակել Իսպանիայի հարկային մարմիններում՝ 2,5 մլն եվրոյի չափով։ Հարկային ծառայության տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը պարտքեր է կուտակել 2007-ից 2010 թվականների ընթացքում։ Հիմա Պիկեն տուգանվել է 10 հազար եվրոյի չափով։ Պիկեն, իր հերթին, համամիտ չէ մեղադրանքների հետ և արդեն դիմել է դատարան՝ պատասխան հայցով։
Հիշեցնենք, որ 27-ամյա Պիկեն հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2008 թվականից։ Նա ակումբի կազմում անց է կացրել 200 հանդիպում, իսկ Իսպանիայի հավաքականում Պիկեն անցկացրել է 65 հանդիպում։
6553 | 0
Facebook