Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մտահոգ մայրիկը հեռացնում է տիկնիկների դեմքի ագրեսիվ շպարը՝ տալով դրանց բնական տեսք

19:03, ուրբաթ, 23 հունվարի, 2015 թ.
Մտահոգ մայրիկը հեռացնում է տիկնիկների դեմքի ագրեսիվ շպարը՝ տալով դրանց բնական տեսք

Հավանաբար բոլորն են նկատել, որ այն տիկնիկները, որոնցով խաղում են այժմյան երեխաները, բոլորովին նման չեն նախկինում արտադրվող տիկնիկներին: Ժամանակակից տիկնիկներն ունեն շատ վառ, կարելի է ասել՝ վուլգար ու ագրեսիվ դիմահարդարում՝ ինչպես թեթևաբարո կանանց դիմահարդարումը՝ իրական կյանքում: Այս առումով առաջատարը «Bratz» տիկնիկներն են, որոնք ետևում են թողել «Բարբի» տիկնիկներին:

Թասմանիայում ապրող Սոնյա Սմիթը, չկարողանալով անտարբեր մնալ այս երևույթի նկատմամբ, սկսել է գնել ագրեսիվ դիմահարդարմամբ տիկնիկներ, մաքրել դրանց անբնական ու սեքսուալ շպարը և նոր, բնական դեմք նկարել տիկնիկների վրա: Իսկ Սոնյայի մայրը նոր, պարկեշտ զգեստներ է կարում ու գործում այդ տիկնիկների համար:

Սոնյան ասում է, որ ինքը մեծացել է բնության հետ ներդաշնակ՝ բնական տեսքով տիկնիկներով և ցանկանում է, որ իր երեխաներն էլ նման «բնական մանկություն» ունենան: Սոնյան մտադիր է նաև վաճառքի հանել իր վերափոխած տիկնիկները:

19129 | 3
Facebook