Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարդու իրավունքները զինված ուժերում

13:55, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2011 թ.
Մարդու իրավունքները զինված ուժերում
     2011թ. սկզբին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնևյան կենտրոնի պատրաստած ''Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին'' ձեռնարկը: Այդ ձեռնարկի հիման վրա ՀՀ զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է ''Մարդու իրավունքները զինված ուժերում'' դասընթաց: Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ` ՀՀ պաշտպանության նախարարություն-ԵԱՀԿ երևանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են ''Մարդու իրավունքները զինված ուժերում'' թեմայով դասախոսություն-քննարկումներ: Քննարկումներն անցկացնում են ''Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն'' հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Դեկտեմբերի 8-ին դասախոսություն-քննարկում է տեղի ունեցել Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները:
8668 | 0
Facebook