Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀԱԿ-ը քննարկել է ԲՀԿ-ի հետ համագործակցությունը

10:24, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2011 թ.
ՀԱԿ-ը քննարկել է ԲՀԿ-ի հետ համագործակցությունը
     ''Առավոտ''. Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ շտաբի հերթական նիստը, որի քննարկման հիմնական թեման էր նոյեմբերի 25-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին հնչեցրած տեսակետը։ Շտաբի նիստում քննարկվել են նաև մարզային այցելությունների և մարզային գրասենյակների գործունեության համակարգման հարցեր։
Ըստ եղեկությունների՝ արդեն ''կատարված փաստի'' համատեքստում ՀԱԿ շտաբի անդամները մեկ անգամ ևս փորձել են վերլուծել իրավիճակը, հստակեցնել իրենց մոտեցումները։ ՀԱԿ շտաբի և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներից ոմանք, ովքեր մինչ առաջին նախագահի անձնական տեսակետի բարձրաձայնումը ''դեմ'' են արտահայտվել ԲՀԿ-ի հետ որևէ համագործակցության, հիմա ''դեմ ըլլալով''՝ ամեն դեպքում կողմ են խոսել։
7604 | 0
Facebook