Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մարգար Օհանյանի գործը շուտով դատարան կուղարկվի

10:00, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2011 թ.
Մարգար Օհանյանի գործը շուտով դատարան կուղարկվի
     ''Հայկական ժամանակ''. ՃՈ նախկին պետ, կալանքի տակ գտնվող Մարգար Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում և շուտով կուղարկվի դատարան։ Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Մարգար Օհանյանը կարող է դատապարտվել մինչև 12 տարվա ազատազրկման։ Նրա պաշտպանը թերթին հայտնել է, որ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ չի տվել։
7039 | 0
Facebook