Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ֆուտբոլի միջազգային փորձագետը` Հենրիխ Մխիթարյանի մասին

15:14, երեքշաբթի, 14 մայիսի, 2013 թ.
Ֆուտբոլի միջազգային փորձագետը` Հենրիխ Մխիթարյանի մասին

Ֆուտբոլային հայտնի փորձագետ Ալեքսանդր Սոպկոն կարծում է, որ «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չպետք է տեղափոխվի Անգլիա, որտեղից վերջերս ջանասիրաբար հրավիրում են նրան: «Անգլիական առաջնությունն այն տեղը չէ, որտեղ պետք է իրեն դրսևորի Մխիթարյանը: Այնտեղ նախ և առաջ խաղում են ֆիզիկական ուժի հաշվին, իսկ Հենրիխը սովոր է անկեղծ խաղի, առանց խորամանկությունների ու տարատեսակ ֆուտբոլային ստորությունների: Բացի այդ՝ արդյո՞ք նա կդիմանա խելահեղ մրցակցությանը, թե՞ կկրկնի Արշավինի տխրահռչակ փորձը: Իմ կարծիքով՝ միակ թիմը, որտեղ Մխիթարյանը կարող է լավագույնս դրսևորվել, դորտմունդյան «Բորուսիա»-ն է: Գերմանական այս ակումբը կարծես ստեղծված է նրա համար՝ ճնշում, արագություն, շարժում, հավաքական միտք… Իմ կարծիքով՝ նա լիովին կարող է փոխարինել ամռանը «Բորուսիա»-ն լքող Գետցեին»,- ասել է Սոպկոն:

Աղբյուրը` 24hours-news.ru
6996 | 6
Facebook