Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սյունիքով հետաքրքրված են բոլոր գերտերությունները»․ Վարդան Խաչատրյան

11:00, չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.
«Սյունիքով հետաքրքրված են բոլոր գերտերությունները»․ Վարդան Խաչատրյան

«Սյունիքով բոլոր գերտերություններն են հետաքրքրված, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան»,-168TV-ի եթերում ասել է կրոնագետ, սոցիոլոգ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։ «44-օրյա պատերազմից հետո ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Սյունիքին վերաբերվող շռայլ առաջարկներ արեցին Հայաստանին։ Մեծ Բրիտանիան առաջարկում էր ջրամբարներ կառուցել, իսկ ԱՄՆ-ն ուզում էր Սյունիքում արևային էներգետիկայի դաշտ կառուցել։ Այս ամենը կատարվում է միայն մեկ բանի համար, որ աշխարհում գոյություն ունեցող բացառիկ նշանակության այդ կոմունիկացիան, որի ետևում կանգնած են քաղաքական բացառիկ նշանակության շահեր, իրենց վերահսկողության տակ վերցնեն»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ Սյունիքը ճեղքելու նպատակներից մեկն է նաև համաշխարհային տիրակալության վրա իսլամական գործոնի ազդեցության վերացումը․ «Դրա գլխավոր ճանապարհը՝ շիաների և սունիների միջև միջիսլամական պատերազմ սկսելն է, իսկ դա հնարավոր է միայն Սյունիքը ճեղքելով: Այսինքն՝ Թուրան ստեղծելով, թուրքալեզու երկրների զարգացումը կհանգեցնի այնպիսի շահերի հանրագումարի, որը դեմ կգնա շիայական երկրներին՝ Իրանին, Իրաքին, Սիրիային, Բահրեյնին»,- նշեց նա:

«Սյունիքով հետաքրքրված են բոլոր գերտերությունները». Վարդան Խաչատրյան
1491 | 0
Facebook