Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի պայմանագիրը ենթադրում է փոխօգնություն ագրեսիայի դեպքում»․ Պուտին

14:00, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
«Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի պայմանագիրը ենթադրում է փոխօգնություն ագրեսիայի դեպքում»․ Պուտին

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է փոխօգնություն ցուցաբերել ագրեսիայի դեպքում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փհենյանում Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է РИА Новости-ն։

Այդ համատեքստում Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրները հայտարարել են Ուկրաինա մեծ շառավղով գործողության բարձր ճշգրտության համակարգեր, F-16 ինքնաթիռներ և այլ սպառազինություն ու տեխնիկա մատակարարելու մասին՝ ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար: Մոսկվան և Փհենյանը, նրա խոսքով, «անկախ արտաքին քաղաքականություն են վարում և շանտաժ չեն ընդունի»։

1292 | 0
Facebook