Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը և Կիմ Չեն Ընը բանակցություններ են սկսել

09:36, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
Պուտինը և Կիմ Չեն Ընը բանակցություններ են սկսել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը բանակցություններ են սկսել պատվիրակությունների կազմով, հաղորդում է Интерфакс-ը։

Հանդիպումը տեղի է ունենում «Կիմսուսան» նստավայրում։ Պուտինը Փհենյան է ժամանել անցած գիշեր, ԿԺԴՀ առաջնորդն անձամբ է դիմավորել նրան։

Նշվում է, որ պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններում նախատեսվում է հարցերի լայն շրջանակի քննարկում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, անվտանգության ոլորտներում, ինչպես նաև փոխգործակցություն միջազգային ասպարեզում: Ծրագրի կարևոր մասը երկու առաջնորդների ոչ պաշտոնական «դեմ առ դեմ» զրույցն է։

1228 | 0
Facebook