Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է

21:00, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
Մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է

Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից․ հայտնել են, որ աղվեսն իր ձագերի հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, 10 աշխատակից և 51 երեխա տարհանվել է։ Փրկարարներն աղվեսի և ձագերի որոնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, սակայն պարզվել է, որ կենդանիները մարդկանց աղմուկից լքել են տարածքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

19740 | 0
Facebook