ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պատասխանեց լրագրողի հարցին, թե ի՞նչ պետք է անի նորմալ իրավական երկրի իշխանությունը, երբ տեղեկանում և հայտարարում է, որ երկրում օտարերկրյա գործակալները ազատ շրջում են, անգամ շարժում են սկսել․ «Աննա Հակոբյանը հայտարարում էր, որ հազարավոր դասալքության դեպքեր կան, ուրա՞։ Հարցումներ են ուղարկել թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները, տասնյակներ փոքր թիվ էր Աննա Հակոբյանի հնչեցրած թվից։ Ինչպես ասում են՝ մեխն էլա ձեր ձեռը, մուրճն էլ, ո՞ւր եք, եկեք, տեսնեմ ի՞նչ գործակալական բաներ եք հայտնաբերելու։ Ծիծաղելի է, իրենք դեռ չեն հասկացել, որ իշխանություն են ներկայացնում, այլ ոչ թե ծախու լրագրողներ են կամ փողով աշխատող ակտիվիստներ»,-ասաց Մամիջանյանը։