Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեր աջակցությամբ պետք է անշրջելի դարձնենք». Օհանյան

12:24, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեր աջակցությամբ պետք է անշրջելի դարձնենք». Օհանյան

ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ասաց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգերի խախտմամբ է իրականացվում և միակողմանի զիջում է․ «Եթե կա հակամարտություն և ձգտում ենք խաղաղության, ապա դրանք երկկողմ պետք է լինեն։ Պետք է սահմանվեն համապատասխան ընթացակարգեր և հետևեն դրանց։ Այսինքն՝ լինի երկու երկրների միջև համաձայնագիր, քարտեզները ճշգրտվեն, դրանից հետո նոր սահմանագծման գործընթացն իրականացվի։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրականացվող գործընթացները հատվածական են և չեն համապատասխանում իրականությանը. այս ամենը հետևից են սկսում իրականացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում․«Մի դեպքում Տավուշի հատվածում ինքը պարտադրում է սահմանազատում, ինքը կարող է հղում կատարել քարտեզներին, Ալմաթիի պայմանագրին, իսկ մյուս դեպքում, ինչը ձեռնտու չի, չի համաձայնվում դրան։ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց վաղաժամկետ է՝ հաշվի առնելով նրա հռետորաբանությունը, իրականացված սադրանքները և ցեղասպանությունը, որ կատարել է Արցախի նկատմամբ»ասաց նա։ Սեյրան Օհանյանը անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ ասաց «Օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք»։

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեր աջակցությամբ պետք է անշրջելի դարձնենք». Օհանյան
1030 | 0
Facebook