Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը չի սեղմել Նիդերլանդների վարչապետի ձեռքը

15:36, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
Էրդողանը չի սեղմել Նիդերլանդների վարչապետի ձեռքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի սեղմել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ձեռքը։ Ռյուտեն կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը։

Ապրիլի 26-ին՝ Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ավարտից հետո, Ռյուտեն ոտքի է կանգնել, որպեսզի սեղմի Էրդողանի ձեռքը, սակայն վերջինն անտեսել է այդ ժեստը։

Ռյուտեն Թուրքիա էր ժամանել՝ Էրդողանի հետ քննարկելու ՆԱՏՕ-ի ապագան, ինչպես նաև առկա հակամարտությունները: Նիդերլանդների վարչապետը Թուրքիային ՆԱՏՕ-ում կարևոր դաշնակից է անվանել՝ նշելով, որ երկիրը դաշինքում մեծությամբ երկրորդ ռազմական տերությունն է:

5042 | 1
Facebook