Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր կարող է առաջանալ»․ Աննա Վարդապետյան

14:00, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
«Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր կարող է առաջանալ»․ Աննա Վարդապետյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի անցման խնդիր կարող է առաջանալ․ «Այստեղ տարբերությունն արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է։ Կտանք պատշաճ իրավական գնահատական և, ինչո՞ւ չէ, նաև փոխհատուցման հետ կապված հարցեր կարող ենք քննարկել, որովհետև ոչ արդարացնող հիմքով վարույթի դադարեցման դեպքում հետևանքն առաջացրած անձի նկատմամբ որոշակի այլ ընթացակարգերով հայցային պահանջներ կարող են ներկայացվել, այսինքն՝ սա իրավական առումով որոշակի հնարավորություններ տուժողներին տալիս է»,- նշել է Վարդապետյանը։
     Մարտի 1-ի գործով վարույթի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիտարկումները՝ տեսանյութում:

«Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր կարող է առաջանալ»․ Աննա Վարդապետյան
1944 | 0
Facebook