Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյանը դավաճան է»․ Գրիգոր Գրիգորյան

14:00, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
«3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյանը դավաճան է»․ Գրիգոր Գրիգորյան

«3-րդ բանակային կորպուսը միշտ եղել է ՀՀ ԶՈՒ լավագույն ստորաբաժանումը՝ բազմիցս ապացուցելով իր մարտունակությունը։ Ցավոք այսօր կորպուսը հունից դուրս է եկել, պաշտոնների են նշանակել մարդկանց, որ չեն հասկանում, թե ինչպես պետք է այդ պաշտոնը օգտագործել»,- այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։ Անդրադառնալով Ադրբեջանին հանձնվող տարածքներից զորքերի հետ քաշմանը՝ նշեց․ «Բացեիբաց ասում եմ` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյան Ալիկը դավաճան է, կատարել է դավաճանական քայլ և զորքերը հետ է քաշել։ Նույնը կարող եմ ասել գլխավոր շտաբի հետ կապված, ովքեր մասնակցել են այս գործընթացին, բոլորը դավաճաններ են և պատասխան են տալու՝ իրենց տեղը գտնելով խցերում»,- հավելեց գնդապետը։

«3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ցականյանը դավաճան է»․ Գրիգոր Գրիգորյան
6966 | 0
Facebook