Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան

21:36, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, որտեղ ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ սահմանադրական մարմինը Ազգային ժողովն է։ Ազգային Ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը և իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար։ Այդ պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել որևէ «խելամիտ» կամ անմիտ բացատրություններով»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
1824 | 0
Facebook