Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան

16:54, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան

«Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ պետությունը խորը ճգնաժամի մեջ է և խնդրի լուծումը ներքին դիմադրությունն է․«Տավուշում չի որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշը կարող է ստիպել ներքին լուրջ դիմադրության շարժում սկսել, որին բոլորս պարտավոր ենք անդամագրվել։ Պետությունը լուրջ դեգրադացիայի մեջ է մտել։ Երբ որ քեզ արտաքին ագրեսորը, հարևանը ուլտիմատում է ներկայացնում ու դու գնում ես, պայմանական ասած, հանձնվող տարածքների գյուղացիների հետ ես դա քննարկում, շատ լուրջ դեգրադացիայի մասին է խոսում»,-ասաց Վահե Հավհաննիսյանը

«Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել». Վահե Հովհաննիսյան
955 | 0
Facebook