Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը. «Հրապարակ»

08:48, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի հրաժարականը և իր վարչապետ դառնալը հավերժացնող Քաղաքացու օրը։ Հիշեցնենք, որ այդ հորինված տոնը, եկեղեցական տոների նմանությամբ, շարժական է` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառման կազմակերպման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է 19 մլն 500 հազար դրամ։ Այս գումարի շրջանակներում միջոցառման կազմակերպիչն է «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ն, որը Երևանի վարչական շրջաններում և ՀՀ համայնքներում պետք է քննարկումներ կազմակերպի։ Քննարկումները վարելու են հատուկ բանախոսները, որոնք, ինչպես անցած տարի, ՔՊ-ական պաշտոնյաներն ու կուսակցական գործիչներն են, իշխանամետ արվեստագետներն ու նիկոլական մտավորականները, որոնց ցանկը կազմելու է կառավարությունը։
     Միջոցառումներն անցկացվելու են ժամը 11-16։00-ն։ Ինչ վերաբերում է կազմակերպիչ «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը կառավարության գործընկերն է դարձել 2022 թվականին, թեև ստեղծվել է 2018-ին: 2 տարում այս ընկերությունից արդեն 6 գնում է կատարվել, գնորդներն են Երևանի քաղաքապետարանը, ԿԳՄՍՆ-ն, Իջևանի համայնքապետարանը և այլն։ Ընկերության տնօրենը Լևոն Ամիրզյանն է»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1685 | 0
Facebook