Ամեն օր համոզվում ենք, որ ԵՄ-ն դրական ներդրում չի կատարում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵՄ ներկայացուցիչները զբաղվում են տարբեր սադրանքներով, հետախուզական գործունեությամբ, քարոզչությամբ։ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերը։ Օրերս Հայաստան է ժամանել կանադացի փորձագետ։ Թե որն է հայերի համար նման որոշման կարևորությունը, դեռ պարզ չէ։ Միայն պարզ է, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկերը՝ ԵՄ-ն, օգտագործվում է Վաշինգթոնի կողմից՝ տարածաշրջան ՆԱՏՕ-ի ուժեր ներգրավելու համար»,- ասել է Զախարովան։