Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, խաղաղապահները կարևոր դերակատարում են ունեցել արյունահեղության կանխարգելման գործում։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն):
«Խաղաղ բնակչությանն օգնել են և՛ տարհանման, և՛ բուժման, և՛ ջրով ու պարենով ապահովման հարցերում։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները վերադառնան տուն»,- ասել է Ժուրավլյովը։