Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի խորհրդարանն ընդունեց «ռուսական օրենքը»

15:00, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «ռուսական օրենքը»

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ ձայներ չեն գրանցվել: Քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց՝ բողոքի ակցիաների ֆոնին:

Նշենք, որ օրենքը պարտավորեցնում է արտերկրից ավելի քան 20 տոկոս ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես օտարերկրյա ուժի շահերը սպասարկող կազմակերպություն:

4603 | 0
Facebook