Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ տեղյակ չի եղել, որ նախարարությունում խուզարկություն է ընթանում, կառավարությունում նիստի է մասնակցել ու լրատվականներից է տեղեկացել։ Նախարարը լրագրողներին հորդորել է հարցերն ուղղել ՔԿ-ին և ԱԱԾ-ին՝ ասելով, որ մանրամասներին չի տիրապետում։
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ի քննիչներն ԱԱԾ աշխատակիցների հետ միասին խուզարկություն են իրականացրել Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում՝ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով: