Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ականջներդ կտեսնեք՝ ապագայում իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամին

15:24, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
«Ականջներդ կտեսնեք՝ ապագայում իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամին

Երևանի ավագանու նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը դժվարությամբ լռեցրեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի և «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի վիճաբանությունը՝ Սուքիասյանին ուղղելով իր խոսքը․ «Ականջներդ կտեսնեք՝ ապագայում իշխանություն չեք տեսնի, մաքսիմում, որ կարող եք անել՝ հաչալն է, ձեր ոճով ձեզ պատասխանեմ՝ շունը հաչա, քամին՝ փչի։ Ձեր տեղն ու դերը պետք ա պարբերաբար հիշեցնել՝ ում հետ եք փոխկապակցված եղել, ով ա Ռոբերտ Քոչարյանը, ինչ ա արել էս երկրում»,- ասաց Ավինյանը։

Ականջներդ կտեսնեք՝ ապագայում իշխանություն չեք տեսնի․ Ավինյան
2991 | 1
Facebook