Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը կոչ է արել մեկուսացնել Իրանին

16:24, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
Մակրոնը կոչ է արել մեկուսացնել Իրանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RMC ռադիոկայանի եթերում կարծիք է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման և մեկուսացման անհրաժեշտության մասին՝ նպատակ ունենալով կանխել հակամարտության սրումը Մերձավոր Արևելքում: Մակրոնն իր ելույթում ընդգծել է, որ Ֆրանսիան կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները տարածաշրջանում լարվածության սրումը կանխելու համար: Նախագահի խոսքով՝ կարևոր է տարածաշրջանի մյուս երկրներին համոզել, որ «Իրանը վտանգ է ներկայացնում, և ուժեղացնել պատժամիջոցները»:

2552 | 0
Facebook