Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Արդարադատության միջազգային դատարանում ապրիլի 15-19-ը կանցկացվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով հանրային լսումներ։
Դատարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լսումները նվիրված են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործին։