Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը կոչ է արել «ցավոտ պատժամիջոցներ» կիրառել Իրանի դեմ

09:24, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
Իսրայելը կոչ է արել «ցավոտ պատժամիջոցներ» կիրառել Իրանի դեմ

Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանը պետք է «ցավոտ պատժամիջոցների» ենթարկվի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը: Բացի այդ, Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

«Իրանի կողմից բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների և անօդաչուների կիրառմամբ Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանի դեմ պետք է ցավոտ պատժամիջոցներ սահմանվեն, այդ թվում՝ հրթիռաշինության ոլորտում»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

2378 | 0
Facebook