Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

09:19, կիրակի, 14 ապրիլի, 2024 թ.
Իրանն ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Այս գիշեր Իրանն օդային լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումը Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Իսրայելցի պաշտոնյաներն իրենց հերթին նշել են, որ արձակված ավելի քան 300 ԱԹՍ-ների ու հրթիռների 99 տոկոսը խոցվել է։

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ վրեժ կլուծի Իսրայելից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար: Այդ գրոհի հետևանքով սպանվել էին մի խումբ իրանցի զինվորականներ, այդ թվում՝ երկու գեներալ:

Իրանն ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իրանն ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
6941 | 0
Facebook