Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուկրաինան Գերմանիայից կստանա ևս մեկ Patriot ՀՕՊ համակարգ

20:00, շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.
Ուկրաինան Գերմանիայից կստանա ևս մեկ Patriot ՀՕՊ համակարգ

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հայտնում է N-TV-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ զենքերն ուղարկվում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումների ավելացման պատճառով։ «Ուկրաինայում ռուսական ավիահարվածների հետագա ավելացման հետ կապված՝ դաշնային կառավարությունը որոշել է էլ ավելի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը», - հաղորդում է հրատարակությունը պաշտպանության գերատեսչությունից։
     Սա կլինի երրորդ Patriot մարտկոցը, որը Բեռլինից առաքվել է Կիև։
     Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ Patriot-ի զինամթերքը դեռ չի սպառվել, սակայն պակասում է։

1683 | 0
Facebook