Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան առաջին անգամ Կիևին է հանձնել ամերիկյան Patriot-ի համար նախատեսված հրթիռները

19:30, հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ.
Գերմանիան առաջին անգամ Կիևին է հանձնել ամերիկյան Patriot-ի համար նախատեսված հրթիռները

Գերմանիան առաջին անգամ Ուկրաինային հրթիռներ է մատակարարել ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնի է դարձել Կիևին տրամադրվող ռազմական մատակարարումների թարմացված ցանկից, որը հրապարակված է Գերմանիայի կառավարության կայքում։

Կառավարությունը չի հստակեցրել, թե Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար կոնկրետ որքան զինամթերք է փոխանցվել Կիև։
     Հայտնի է դարձել նաև, որ բացի զինամթերքից, Բեռլինը Ուկրաինային է փոխանցել անօդաչու թռչող սարքերի տասը սենսոր և 40 RQ-35 Heidrun հետախուզական անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերը Գերմանիայից ստացել են 16 Zetros բեռնատարներ և 510.000 փամփուշտ հրետանային զինամթերք:

3106 | 0
Facebook