Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենը Չինաստանին և Թուրքիային խնդրել է Իրանին կոչ անել զերծ մնալ տարածաշրջանում էսկալացիայից

12:30, ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.
Բլինքենը Չինաստանին և Թուրքիային խնդրել է Իրանին կոչ անել զերծ մնալ տարածաշրջանում էսկալացիայից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ կոչ է արել բացատրել Իրանին՝ Իսրայելի հետ հակամարտության սրումից զերծ մնալու կարևորությունը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։

Երկրների թվում, որոնց հետ բանակցել է Բլինքենը, Միլերը նշել է Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Չինաստանը։ Նա տեղեկացրել է, որ դիվանագիտական փոխգործակցություն է ընթանում նաև եվրոպական երկրների հետ:

Նա նշել է, որ Վաշինգթոնը կշարունակի Թեհրանին հասկացնել, որ իրավիճակի սրումը չի բխում իր և Մերձավոր Արևելքի այլ երկրների շահերից։

2059 | 0
Facebook