Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները

11:00, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ.
Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները

Երեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն մի քանի շաբաթ է՝ գրավել է տարբեր սոցցանցերի հայկական տիրույթը: Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում կրկներգերը: «Առայժմ մենք պարում և երգում ենք որպես մեր հիմնական գործունեություն: Մեր առաքելությունն է օգնել չքավոր ընտանիքների երեխաներին իրենց տաղանդի միջոցով հասնելու ավելի լավ կյանքի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել են խմբի հիմնադիրներ Կայիտարե Ստեվենը և Շեմա Բլեյզը: «Հայերեն երգերը հաճելի են, շատ ռիթմիկ, որը մղում է ավելի ու ավելի սիրել դրանք: Մենք սիրում ենք Հայաստանը, հուսով ենք, որ մի օր հնարավորություն կունենանք այցելելու երկիր և հանդիպելու հայ ժողովրդին»,-խմբի երեխաների ցանկությունն են փոխանցել հիմնադիրները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հայերեն երգող ռուանդացի փոքրիկները հուսով են մի օր այցելել Հայաստան
Հայերեն երգող ռուանդացի փոքրիկները հուսով են մի օր այցելել Հայաստան

10050 | 0
Facebook