Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն». Փեթեր Սթանո

00:30, կիրակի, 07 ապրիլի, 2024 թ.
«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն». Փեթեր Սթանո

Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրոմիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Փեթեր Սթանոն` պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրոմիությունը կարող է օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կա արդյոք Բրյուսելում նման պատրաստակամություն։

Նա նշել է, որ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։
     «Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք` աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ներգրավված դրանում՝ բարձր ներկայացուցիչ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը, միայն կարող ենք օգնել»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

3207 | 0
Facebook