Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զանգվածային անկարգություններ՝ Վանում

09:54, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
Զանգվածային անկարգություններ՝ Վանում

Թուրքիայի իշխանությունները ճնշում են ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին:

Մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում ձայների 55 տոկոսով Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չեն տվել ստանձնել պաշտոնը:

Թուրքական մամուլում նշվում է, որ նրանից ետ է վերցվել ընտրվելու իրավունքը, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել է ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասին:
     Աբդուլլայ Զեյդանը կոչ է արել ժողովրդին արտահայտել իրենց բողոքը՝ այդ որոշման դեմ: Նա նաև հայտարարել է որոշումը բողոքարկելու մասին:

3032 | 1
Facebook