Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին ԱԺ-ում աշխատանքի է ընդունել՝ լուծելու շենգենյան վիզա ստանալու հարցը. «Ժողովուրդ»

09:48, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին ԱԺ-ում աշխատանքի է ընդունել՝ լուծելու շենգենյան վիզա ստանալու հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ պատվիրակության կազմում Փարիզ տանի:
     2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։

Պաշտոնական հարցմամբ դիմեցինք Ազգային ժողովի լրատվության վարչություն՝ հետաքրքրվելով՝ առաջին՝ որ ժամանակահատվածում է աշխատել Էդգար Ավագյանը, երկրորդ՝ որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, երրորդ՝ արդյոք ճիշտ է, որ Ավագյանը ԱԺ պաշտոնյա է հանդես եկել, որ հեշտ և արագ ստանա վիզա դեպի Եվրոպա, թե ոչ։

«Նշենք, որ Էդգար Ավագյանը 2021 թվականի նոյեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնում՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասված է գրության մեջ։ Այսինքն՝ մեր որևէ հարցի չեն պատասխանել ըստ էության ԱԺ-ից:

Ու քանի որ չեն էլ հերքել, ապա կարող ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանի քավորը աշխատանքի է տեղավորվել, որ վիզա ստանա շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի համար, ու երբ ստացել է արդեն որպես արարողակարգի աշխատակից, դուրս է եկել աշխատանքից:

Այս հատվածին վերաբերող հարցին ԱԺ-ից ստացանք հետևյալ պատասխանը. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որևէ տվյալի ստացմանը»»:

Մանրամասները՝ թերթի համարում։

2545 | 0
Facebook