Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նպատակը Երևանին Մոսկվայից ու ԵԱՏՄ-ից հեռացնելն է»․ ՌԴ ԱԳՆ

17:00, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Նպատակը Երևանին Մոսկվայից ու ԵԱՏՄ-ից հեռացնելն է»․ ՌԴ ԱԳՆ

«Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի նպատակը Երևանին Մոսկվայից և ԵԱՏՄ-ից հեռացնելն է։ Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով «Խորացնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» վերտառությամբ փաստաթուղթը:

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ փաստաթուղթը ստեղծվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ, որը Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի սրման հայտնի հեղինակն է։ Նշվում է, որ զեկույցի հեղինակները հիմնականում մարդիկ են, որոնք հակված են «մտածել առճակատման և Ռուսաստանին զսպելու մասին»։

3032 | 0
Facebook