Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նեղացկոտ էֆենդին արգելել է»․ Մարգարիտա Սիմոնյան

15:54, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Նեղացկոտ էֆենդին արգելել է»․ Մարգարիտա Սիմոնյան

Россия сегодня մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում արձագանքել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների՝ ՀՀ-ում հեռարձակման արգելափակմանը:

«Նեղացկոտ էֆենդին արգելել է Հայաստանում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հեռարձակումը։ Իշխանության եկավ «ավելի շատ խոսքի ազատություն» կարգախոսով։ Խոսքի ազատությունը պակասեց։ Ղարաբաղի դեպքում էլ անհարմար բան ստացվեց։ Ինչո՞ւ են բոլոր ազատատենչները՝ իշխանության գալով, բռնապետեր և նեղացկոտներ դառնում։ Հանելուկ է»,- գրել է Սիմոնյանը։

10113 | 0
Facebook