Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք վախեցած եք․ դա երևում է»․ Ռուբեն Մխիթարյան

13:30, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Դուք վախեցած եք․ դա երևում է»․ Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող «խրոխտ» դիրքի մեջ: Դուք մտքերի մեջ եք: Դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մեն-մենակ՝ դեմ առ դեմ աչքերը սևացած, արնակալած բիբերով մարդկանց առաջ: Դուք գիշերները դադարել եք լավ քնել: Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ: Դուք հասկանում եք, որ վերջը մոտենում է: Դուք դա զգում եք փողոցում, ձեր շենքի բակում, վերելակի մեջ:
     Դուք վախեցած եք: Եվ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել»:

3591 | 0
Facebook