Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վտանգավոր Մհերը»․ Էդգար Ղազարյան

16:24, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Վտանգավոր Մհերը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը։
     Որևէ մեկին չի՞ հետաքրքրում, թե սահմանային հարցերով ինչո՞ւ ոչ մի հրապարակային կարծիք չի արտահայտում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության և սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
     Նրա և Ադրբեջանի փոխվարչապետ, համանման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի միջև հանդիպումները սկսել են գաղտնի բնույթ կրել։ Այդ հանձնաժողովներն ամբողջական կազմով, 2022 թվականի մայիսի 23-ից (հիմնադրման պահից) մինչ օրս, դեռ ոչ մի համատեղ նիստ չեն հրավիրել։ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ամբողջական կազմով դեռ ոչ մի առանձին նիստ չի հրավիրել նաև Հայաստանում»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
4173 | 0
Facebook