Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին՝ կապված Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությունից հետո լռելու հետ։
«Վիշտը պետք է լինի հոգում, ոչ թե Instagram-ում: Ամեն»,- գրել է երգչուհին։
Մեկնաբանություններում հետևորդները շնորհակալություն են հայտնել նրան, ինչպես նաև մաղթել քաջառողջություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ գլխավոր դատախազությունը սկսել է Պուգաչովային «օտարերկրյա գործակալ» ճանաչելու գործընթացը։