Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին». Արտակ Զաքարյան

02:06, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին». Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են, հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ:
     Զարմանալու բան չկա, որովհետև նման հայտարարության հեղինակները, դատավճիռ ստանալու փոխարեն` շարունակում են պատերազմող ժողովրդի գրպանից առնվազն պարգևավճարներ թռցնել:
     Հետո էլ ասում ենք ինչո՞ւ եղավ հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ կորցրեցինք անկախ պետականությունը, ինչո՞ւ էին մեր տարածքները մասնատվում և բաժանվում հարևան տերությունների միջև, ինչո՞ւ են միշտ օտարները որոշել մեր ճակատագիրը, ինչո՞ւ ենք սփռվել ամբողջ աշխարհով և այլ նմանատիպ տխուր ինչուներ:
     Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը պատիվ, հեղինակություն, քաղաքական կամք, ազգային շահ, անվտանգություն, զարգացում և խաղաղություն ունեցել է միայն 1994-2018 թվականներին:
     Եկել է քննադատված ու զրպարտված ՆԱԽԿԻՆՆԵՐ-ի կառավարման տարիներին երանի տալու և նրանց ստեղծած հանրապետությունը վերադարձնելու ժամանակը` անցյալի սխալների և թերությունների շտկումներով:
     Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին: Սակայն նույնիսկ ձախողված պետությունների վերականգնման ու զարգացման փորձ աշխարհն ունի: Ոչ առաջինն ենք, ոչ էլ` վերջինը:
     Հույսի, հավատի, սիրո և միասնության ժամանակներ են գալիս: Ռևանշն անխուսափելի է»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
1643 | 0
Facebook