Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան

13:30, հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փալասության գծով միջազգային վարպետ Սիմոնյան Ալենը երեկ ինքնագոհ տոնով մարդ էր փնտրում, որ կասեր, թե Տավուշի հայկական տարածքները հայկական են։
     Էնքան մարդ ասեց ու գրեց, թե «ե՛ս եմ էդ մարդը», որ նույնիսկ հավես էլ չկա նույնը կրկնելու։ Լրիվ «Յա՛ Սպառտակ» վիճակն էր։ Իսկ նշված փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին (7-րդ դ.)։ Շատ-շատերի կարծիքով՝ այն հանդիսանում է հայ ճարտարապետության թոփ 10 (եթե ոչ թոփ 5) գլուխգործոցներից մեկը»։

2537 | 0
Facebook