Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միասին» շարժումը 3 օր շարունակ բողոքի ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ

22:54, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
«Միասին» շարժումը 3 օր շարունակ բողոքի ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ

Ապրիլի 8-ին ժամը 17։00-ից սկսած 3 օր շարունակ «Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումը բողոքի ակցիաներ կանցկացնի ՀՀ Ազգային ժողովի մոտ։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Ազատության հրապարակում հայտարարել է «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը:

«Միասին» շարժման անդամները 100 կետից բաղկացած հրաժարականի պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։

«Փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել ենք նաև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե նրանք համաձայն չլինեն փաստաթղթում նշված կետերի հետ, ուրեմն նրանք նույնպես հանցակից են գործող իշխանություններին»,- ասել է նա։

2232 | 0
Facebook