Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ պաշտպանեն»․ Ալեն Սիմոնյան

15:36, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
«Կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ պաշտպանեն»․ Ալեն Սիմոնյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց»-ից դուրս գալու որոշումն անփոփոխ է։ Նա անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանին կանգնած սահմանապահներին․ «Հիմա խոսում են, թե բա՝ Թուրքիայի սահմանն ո՞վ է պահելու, ես խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են, կամ գործելու են և պաշտպանելու են։ Բայց այդտեղից ռուս սահմանապահներին հանելու վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Մի բան պետք է ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուսական զորքերի ներկայությունը, երկու այդքան Ռուսաստանին է պետք եղել»,- ասել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
3113 | 3
Facebook