Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա եզակի զենք է, որով հնարավոր է զսպել թշնամուն»․ Դավիթ Գրիգորյան

14:48, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
«Սա եզակի զենք է, որով հնարավոր է զսպել թշնամուն»․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ ԱՌԻԹԻՆ
     Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար: Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Բաքվի նոր մեղադրանքներին։
     Հ․Գ․ Տեսեք, Արցախը ամբողջությամբ հայաթափված է: Այնտեղ չկա ՊԲ, զորք ու սպառազինություն ու անգամ Սեպտեմբերի 19-ի գործողություններից հետո, երբ Բաքուն հասավ իր բոլոր նպատակներին՝ ամիսներ անց սրանց ԱԳՆ-ն (ոչ դես, ոչ` դեն) հիշում է, որ ՀՀ-ն դեռևս 2020-ի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո «հանդգնել է» նոր սպառազինություն մտցնել Լեռնային Ղարաբաղ:
     Բաքվի ինչի՞ն է սա պետք: Ի՞նչ եք կարծում: ԱՌԻԹ, ՊԱՏՃԱՌ, ԱՐԴԱՐԱՑՈՒՄ: Հիմա, երբ շատերը գրում են, թե ինչո՞ւ է քննադատություն հնչում իշխանության հասցեին, ի վերջո՝ վերջիններս փորձում են ամեն կերպ կանխել պատերազմը: Համամիտ եմ: Պատերազմելու ռեսուրսը հաշվարկել է պետք ու հասկանալ․ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ, ԹԵ ՈՉ: Սակայն, երբ եղածդ զենքն էլ ես վայր դնում՝ զուտ ԱՌԻԹ չտալու համար, դիմացինդ դրանից էլ ավելի է ոգևորվում: Օրինակ՝ իմ ունեցած տեղեկություններով ՀՀ իշխանությունն արդեն իսկ ունի քաղաքական որոշում հրաժարվել միջազգային դատական ատյաններում Բաքվի դեմ ներկայացված հայցերից:
     ԻՆՉՈ՞Ւ: Որովհետև Երևանի դիրքերը իրավական հարթակներում շատ ամուր են ու դա միակ տեղն է, որտեղ մենք հավասարը հավասարին կարող ենք հնչեցնել մեր տեսակետները:
     Ե՛վ Հայաստանին է տրվում 10 րոպե խոսքի իրավունք, և՛ Ադրբեջանին: Ե՛վ մեզ է տրվում պատասխանելու իրավունք, և՛ նրանց: ՀԱՎԱՍԱՐ:
     Ու սրանից թշնամին ջղաձգվում է, քանի որ էդ ամենը հեռարձակվում է ամբողջ աշխարհով մեկ ու Հայաստանի դիրքերը էստեղ աներկբա ուժեղ են:
     Բայց հենց սա էլ հաշվի առնելով է Բաքուն հիմա մեզ առաջարկում իրար դատի չտալ, քանի որ «մենք գնում ենք խաղաղության»: Եվ ՀՀ իշխանությունները կարծում են, որ այստեղ ևս կարելի է ընդառաջել ու այս պահին ակտիվ որևէ քայլ չեն ձեռնարկում միջազգային դատական հարթակներում:
     Թեպետ, սա եզակի զենք է, որով հնարավոր է զսպել թշնամուն: Հիմա, ասացեք խնդրեմ, դուք համաձա՞յն եք հրաժարվել այդ զենքից, այն դեպքում, երբ Բաքուն չի հրաժարվում անգամ ՀՀ-ին Արցախ զենք մատակարարելու ժամանակավրեպ մեղադրանքներից»։

12400 | 1
Facebook