Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվի բարբարոսական վարչախմբից և ոչ մեկը չի ասի` լեռան անունը ադրբեջաներեն չի, հանձնենք Հայաստանին». Վարդան Ոսկանյան

22:24, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
«Բաքվի բարբարոսական վարչախմբից և ոչ մեկը չի ասի` լեռան անունը ադրբեջաներեն չի, հանձնենք Հայաստանին». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Գավազան կամ Գավարզին լեռն է, որի վրա Զաքարյանների կրտսեր ճյուղ Վահրամյաններից Վահրամ Բ իշխանի նույնանուն պատմական ամրոցի ավերակներն են՝ հայտնի առնվազն 13-րդ դարասկզբից։
     Այժմ այս լեռը և դրա հինավուրց հայկական ամրոցն ու այլ հնություններ արհեստածին Ադրբեջանի տարածքում են, իսկ դրանց անվանումը, ինչպես և անհամար ուրիշ ոչ թյուրքական տեղանունների պարագայում, աղճատված է՝ դառնալով ինչ-որ անհասկանալի «Գյոյազան»:
     Բաքվի բարբարոսական վարչախմբից և ոչ մեկը չի ասել, չի ասում և չի ասելու, որ ՀՀ Տավուշի մարզից հոյակապ երևացող այս լեռն անպետք է, դրա անունը ադրբեջաներեն չէ, այն եղել է հայկական, այդտեղ միայն ավերակներ են, մինչև 1918թ. այն չի եղել և ոչ մի Ադրբեջանի կազմում, որովհետև դրանից առաջ երբեք այստեղ Ադրբեջան գոյություն չի ունեցել և հետևաբար այն պետք է հանձնվի Հայաստանին։

4154 | 2
Facebook