Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթիկի փոխքաղաքապետը կալանավորվել է

21:36, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Արթիկի փոխքաղաքապետը կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում ե, որ Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Կոմիտեից հայտնում են, որ փոխքաղաքապետը կալանավորվել է նույն գործի շրջանակներում, որով նախկինում մեղադրանք էր առաջադրվել Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին:

Գործով որպես մեղադրյալ է անցնում 6 անձ, նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու և ստանալու համար:

Մեղադրյալներից երեքը կալանավորված են։

2249 | 0
Facebook