Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Crocus-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում

11:06, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Crocus-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում

Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ մեղադրվողներից երկուսը հրահանգներ են ստացել Թուրքիայում: Այս մասին «Известия»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Ահաբեկչության մյուս մասնակիցներին գտել և հավաքագրել են արդեն Ռուսաստանի տարածքում, հավելել է աղբյուրը:

«Հետաքննության նախնական տվյալները ցույց են տալիս, որ Crocus City Hall-ի ահաբեկչության կատարողները ծանոթացել են մոտ 3-4 շաբաթ առաջ և մինչ այդ հանրային տիրույթում, սոցիալական ցանցերում չեն թողել արմատական իսլամիստական խմբավորումների հետ իրենց կապերի որևէ ապացույց։ Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք պատահական կատարողների հետ, որոնք փողի պակաս ունեն և արմատականացվել են իրենց կուրատորի կողմից»,-ասել է պարբերականի զրուցակիցը:

6400 | 0
Facebook