Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձյան և մառախուղի պատճառով ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

10:18, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Ձյան և մառախուղի պատճառով ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար։

Սյունիքի և Շիրակի մարզերում, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Ապարան, Թալին, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Արագած, Տիգրանաշեն, Լանջառ գյուղերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

1953 | 0
Facebook